ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ

Նույնիսկ եթե շենքերը գեղեցիկ են և ֆունկցիոնալ, դրանք անիմաստ են, եթե անվտանգ չեն: Կոնստրուցիաների խելամիտ նախագծումը, շենքի անվտանգության բանալին է: Մեր կոնստրուկտորները ունեն բոլոր ժամանակակից հմտությունները և տիրապետում են առաջադեմ տեխնոլոգիաներով ու բարձր անվտանգությամբ շենքեր նախագծելու աշխատանքներին:

Մենք անընդհատ մշակում և կատարելագործում ենք կոնստրուկտիվ լուծումներ՝ հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաները և մեր տարածաշրջանի սեյսմիկ առանձնահատկությունը: Մենք լավ հիշում ենք երկրաշարժի հետևանքները և հասկանում, որ մեր նախագծած շենքերը պետք է երկար ժամանակ ծառայեն և ապահով լինեն իրենց բնակիչների համար: