ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

Ուրբանիզացիայի արագացված տեմպերն ու թվային դարաշրջանի գալուստը նոր հնարավորություններ են ստեղծում քաղաքներում մարդկանց և ռեսուրսների տարածական բաշխման համար:
Քաղաքների մեծ մասին անհրաժեշտ են ապակենտրոնացում  և աճի նոր տարածքների  ստեղծում ծայրամասերում: Մերժելով քաղաքի մոնոկենտրոն զարգացումն`  հօգուտ բազմակենտրոնի, մենք կարող ենք ազատվել ժամանակակից մայրաքաղաքին բնորոշ խնդիրներից: Նույնիսկ ծայրամասում գտնվող գերհարմարավետ մինի բնակավայրերը չեն դառնա գրավիչ վայրեր, եթե չապահովվի դրանց տրանսպորտային հասանելիությունը: Դա ցանկացած «աճի կետի» անփոխարինելի բաղադրիչն է: Տարածքի գլխավոր պլանը ապագան կանխագուշակելու փորձ է, և ստանդարտ հմտություններն այլևս բավարար չեն, ամեն ինչ շատ ավելի խորն  է  ու  բարդ:
Մտածված ճարտարապետությունը և քաղաքաշինական ճիշտ պլանավորումը կարող են կապել բնությունը, տեխնոլոգիաները և մարդկանց: Այս սիմբիոզը հիմնական գործիք է քաղաքների որակական զարգացման համար:
Աշխատում  ենք, որ մեր  քաղաքաշինական  նոր նախագծերը` դառնան  սոցիալական կայուն վերափոխումների խթան մեր քաղաքում  և նոր ինքնաբավ քաղաքային տարածքների  ստեղծման  լոկոմոտիվ:
Մտածված քաղաքաշինությունը կարող է և ծառայել մարդկանց, և  խթանել քաղաքի որակյալ աճը:

Մեր պատկերացմամբ  գլխավոր նախագծումը  ոչ միայն գլխավոր հատակագիծ է, այլ նաև  տարածքի զարգացմանը  ինտեգրված մոտեցում, որտեղ  ներառվում  են.

  • Ճարտարապետության, ենթակառուցվածքների, տրանսպորտի և կապի ցանցերի հարցերի համապարփակ լուծումները
  • Բնակելի, առևտրային և հանգստի գոտիների ներդաշնակ համադրությունը
  • Տեղի պատմության ուսումնասիրությունը
  • Շենքերի ճիշտ տեղավորումը առկա միջավայրում
  • Տարածքի փուլային զարգացման հնարավորությունը
  • Ֆինանսական ներդրումների արդյունավետությունը
  • Ներդրումային գրավչությունը ցանկացած փուլում
  • Բնակավայրի և բնապատկերի ձևավորման ընդհանուր հայեցակարգը
  • Տարածքի շուկայավարումը և բրենդինգը