Արքիթեքտուրալ Դիզայն Ա&Ա ՍՊԸ- ի պատմությունը սկսվում է 1997 թվականից, երբ Մակարյան եղբայրները ստեղծեցին փոքր ընկերություն ՝ գծագրերը AutoCAD-ով թվայնացնելու և 3D մոդելավորման համար: Ծառայություններից օգտվում էին ճարտարապետները և ճարտարապետական փոքր ձեռնարկությունները, որոնք չէին կարողանում օգտագործել AutoCAD: AutoCAD- ի մասին շատ քչերը գիտեին, և այդ ժամանակ շատ ճարտարապետներ դեռ գծում էին ձեռքով: Մ. եղբայրները օգնում էին ճարտարապետներին ոչ միայն թվայնացնել գծագրերը, այլ նաև տիրապետել AutoCAD – ին: Ստեղծվեց AutoCAD-ի օգտագործողների մի միություն, որտեղ անդամները փոխանակում էին ինֆորմացիան և նոր գիտելիքներ ձեռգ բերում միմյանցից: Ինտերնետը զարգացած չէր, և նույնիսկ չկային գրքեր AutoCAD – ի մասին, այդ պատճառով ինչ-որ մի բան սովորել հնարավոր էր միայն միմյանցից: Մի քանի տարի անց պոտենցիալ պատվիրատուներն էլ իմացան Մ. եղբայրների մասին և սկսեցին ուղղակիորեն դիմել իրենց նախագծային ծառայություններ ստանալու համար: Ի սկզբանե, Մ.-ի եղբայրները վերցնում էին միայն ճարտարապետական պատվերներ, բայց 2004 թվականից Ա&Ա – ն լիարժեք նախագծային ձեռնարկություն է որը առաջարկում է ծառայությունների լայն տեսականի սկսած էսքիզային նախագծումից մինչև աշխատանքային գծագրեր, ներառյալ բոլոր ինժեներական և այլ բաժինները:
Այսօր Ա&Ա – ն Հայաստանի առաջատար և արագ զարգացող ճարտարապետական ֆիրմաներից մեկն է, որը ունի կառուցած պրոեկտների մեծ պորտֆել : Ա&Ա – ի նախագծերը իրականացվել են Հայաստանի շատ քաղաքներում, ինչպես նաև արտասահմանում:
Ընկերությունում աշխատում են ճարտարապետներ, դիզայներներ, ինժեներներ և BIM տեխնոլոգիաների մասնագետներ:
Ա&Ա – ի հետ համագործակցությունը նշանակում է ստանալ համաշխարհային մակարդակի ճարտարապետական լուծումներ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:
Ա&Ա նախագծերը շնորհվել են ոչ միայն ազգային, այլև միջազգային մրցանակների: