ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՒՄ

Մեր ընկերությունում համատեղ աշխատում են տարբեր ոլորտների մասնագետներ` ճարտարապետներ, կոնստրուկտորներ, ճարտարագետներ, BIM տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի փորձագետներ:
Յուրաքանչյուր նախագծի համար մենք ստեղծում ենք առանձին խումբ, որը ներառում է վերը նշված մասնագետներին: Ելնելով թիմի յուրաքանչյուր անդամի գիտելիքներից և փորձից, ինչպես նաև հողատարածքի  և շրջակայքի խորը ուսումնասիրությունից, մենք առաջարկում ենք  նախագծի լավագույն տարբերակը մեր հաճախորդի համար: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում շրջակա միջավայրի պահպանության խնդիրներին: Նախագծման ժամանակ մենք նպաստում ենք շրջակա միջավայրի պահպանությանը`  բնության նկատմամբ  մեր  զգույշ ու հոգատար մոտեցմամբ`  ստեղծում  այնպիսի ներդաշնակ ճարտարապետություն  ու  քաղաքային տարածքներ, որոնք ապահովում են  են առողջ ապրելակերպ  և մշակութային լիարժեք կյանք: