BIM ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Նախագծերի  անընդհատ աճող բարդությունը կառավարելու համար մենք ստեղծել ենք թվային դիզայնի բաժին, մասնագետների հատուկ թիմ, որն օգտագործում է համակարգչային դիզայնի նորագույն տեխնոլոգիաները:
Այս բաժինը թվային նախագծման և շենքերի ինֆորմացիոն մոդելների հարթակ է: Այն ստեղծելիս մենք լավ գիտակցում էինք, որ նախագծման հետագա զարգացումն անհնար է առանց շենքերի լիարժեք 3D և ինֆորմացիոն մոդելների համաժամեցված հարակից  ինժեներական բաժինների հետ:
Շենքի եռաչափ մոդելը, փաստորեն, կապված է տվյալների բազայի հետ, որում յուրաքանչյուր տարրին տրվում են անհրաժեշտ բնութագրեր: Այս մոտեցման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ օբյեկտը նախագծված է, որպես մեկ ամբողջություն, դրա ցանկացած պարամետրի փոփոխությունը  ենթադրում է դրա հետ կապված պարամետրերի և օբյեկտների ավտոմատ փոփոխություն:
BIM տեխնոլոգիաները թույլ են տալիս հայտնաբերել և վերացնել սխալները նախագծման ամենավաղ փուլերում, ինչպես նաև ներդաշնակեցնել հարակից ինժեներական բաժինները նախագծի ճարտարապետա-կոնստրուկտորական մասի հետ: