ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Մենք անընդհատ ուսումնասիրում ենք կայուն զարգացման նոր պրակտիկաները: Մասնակցում ենք տարբեր սեմինարներում ու կոնֆերանսներում, ցանկանալով դառնալ ոչ միայն կայուն զարգացման խթանողը` մեր երկրում, այլև այդ սկզբունքների իրականացման նորարարը:
Մենք բավականին մեծ փորձ ենք կուտակել կայուն զարգացման ոլորտում: Կիրառվում է ինտեգրված մոտեցում նախագծման մեջ, որտեղ շենքերի և տարածքների ճարտարապետության և գործունակության հետ միասին ուսումնասիրվում են էներգախնայողության և շրջակա միջավայրի պահպանման արդիական խնդիրներ:
Մեր թիմում ընդգրկված են մասնագետներ, որոնք տիրապետում են շենքերի կառավարման ժամանակակից տեխնոլոգիաներին, որտեղ օգտագործվում է արհեստական ինտելեկտ, «իրերի ինտերնետ» և «մեծ տվյալներ»: Ունենք նաև գիտելիքներ և ծրագրեր, որոնց միջոցով կարող եք հաշվել ածխածնի հետքը յուրաքանչյուր կոնկրետ պրոյեկտից:
Քաղաքային միջավայրի կայունությունը նպաստում է մարդկանց կայունությունը, ինչն իր հերթին դրականորեն է ազդում քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա: