ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
Ուրբանիզացիայի արագացված տեմպերն ու թվային դարաշրջանի գալուստը նոր հնարավորություններ են ստեղծում քաղաքներում մարդկանց և ռեսուրսների տարածական բաշխման համար:
Քաղաքների մեծ մասին անհրաժեշտ են ապակենտրոնացում և աճի նոր տարածքների ստեղծում ծայրամասերում: Մերժելով քաղաքի մոնոկենտրոն զարգացումն` հօգուտ բազմակենտրոնի, մենք կարող ենք ազատվել ժամանակակից մայրաքաղաքին բնորոշ խնդիրներից: Նույնիսկ ծայրամասում գտնվող գերհարմարավետ մինի բնակավայրերը չեն դառնա գրավիչ վայրեր, եթե չապահովվի դրանց տրանսպորտային հասանելիությունը: Դա ցանկացած «աճի կետի» անփոխարինելի բաղադրիչն է: Տարածքի գլխավոր պլանը ապագան կանխագուշակելու փորձ է, և ստանդարտ հմտություններն այլևս բավարար չեն, ամեն ինչ շատ ավելի խորն է ու բարդ:
Մտածված ճարտարապետությունը և քաղաքաշինական ճիշտ պլանավորումը կարող են կապել բնությունը, տեխնոլոգիաները և մարդկանց: Այս սիմբիոզը հիմնական գործիք է քաղաքների որակական զարգացման համար:
Աշխատում ենք, որ մեր քաղաքաշինական նոր նախագծերը` դառնան սոցիալական կայուն վերափոխումների խթան մեր քաղաքում և նոր ինքնաբավ քաղաքային տարածքների ստեղծման լոկոմոտիվ:
Մտածված քաղաքաշինությունը կարող է և ծառայել մարդկանց, և խթանել քաղաքի որակյալ աճը:


Մեր պատկերացմամբ գլխավոր նախագծումը ոչ միայն գլխավոր հատակագիծ է, այլ նաև տարածքի զարգացմանը ինտեգրված մոտեցում, որտեղ ներառվում են.
- Ճարտարապետության, ենթակառուցվածքների, տրանսպորտի և կապի ցանցերի հարցերի համապարփակ լուծումները
- Բնակելի, առևտրային և հանգստի գոտիների ներդաշնակ համադրությունը
- Տեղի պատմության ուսումնասիրությունը
- Շենքերի ճիշտ տեղավորումը առկա միջավայրում
- Տարածքի փուլային զարգացման հնարավորությունը
- Ֆինանսական ներդրումների արդյունավետությունը
- Ներդրումային գրավչությունը ցանկացած փուլում
- Բնակավայրի և բնապատկերի ձևավորման ընդհանուր հայեցակարգը
- Տարածքի շուկայավարումը և բրենդինգը
